Շուշան Դոյդոյանը, 2001թ.-ից մինչ օրս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահն է: Շ. Դոյդոյանը տեղեկատվության ազատության իրավունքի ջատագովներից է, ով նախաձեռնել եւ նպաստել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի ընդունմանը 2003թ.: Շուշան Դոյդոյանը նաև Երևանի պետական համալսարանի դոցենտ է: Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիակայի և իրավաբանության ֆակուլտետները: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում արդեն 12 տարի դասավանդում է “Լրագրողական էթիկա”, “ԶԼՄ օրենսդրություն” հեղիանակային առարկաները: Նա բանասիրական գիտությունների թեկնածու է: Տեղեկատվության ազատությանը և ԶԼՄ օրենսդրությանն առընչվող ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ է, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ: Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղարն է 2011թվականի մայիսի 1-ից:

Skip to content