Մեր մասին

2011 թվականի մայիսի 1-ին հիմնադրվեց Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը: Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնադիր անդամներ են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը, «Արմմեդիա» ծրագրի տնօրեն, ճանաչված լրագրող Մանանա Ասլամազյանը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպարտությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվության ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանություններին,

տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացություններն ու հայտարարությունները կարող են զսպող դեր խաղալ լրատվամիջոցների դեմ դատական գործերում:

«Տեղեկատվական վեճերի խորհրդի հիմնական նպատակն է հպավասարակշռել բախվող արժեքները՝ մի կողմից խոսքի ազատությունը եւ տեղեկատվության մատչելիությունը, մյուս կողմից՝ մարդու արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքները։ Խորհուրդը իր փորձագիտական եզրակացություններով նպատակ ունի կանխել մամուլի դեմ սկսված բացասական դատական պրակտիկայի հետագա զարգացումը«,-նշեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը։

2020 թվականի հունիսի 1-ից ՏՎԽ կազմը փոփոխվել է՝ ներառելով հետեւյալ անկախ փորձագետներին և ՔՀԿ ներկայացուցիչներին.

Աշոտ Մելիքյան

Շուշան Դոյդոյան

Օլգա Սաֆարյան

Արա Ղազարյան

Արամ Աբրահամյան

Բորիս Նավասարդյան

Դավիթ Սանդուխչյան

IDC Հուշագիր

Skip to content