Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ըստ հայցի` Գևորգ Հայրապետյանի ընդդեմ “Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի” ՓԲ ընկերության` “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորին անվճար հեռուստաժամ տրամադրելու և պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջների մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 վճռի դեմ հայցվորի ներկայացուցիչ` Սեդա Սաֆարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը: