Արա Ղազարյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ է: “Արնի Քնսալթ” փաստաբանական գրասենյակի և “Իրավունքի գերակայություն” հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ է: Մարդու իրավունքների բնագավառում հեղինակ է բազմաթիվ հետազոտությունների և ուսումնասիրությունների, “Եվրոպական դատարանի լրատու” ամսագրի գլխավոր խմբագիրն է: Դասավանդում է Դատախազության դպրոցում և Դատավորների դպրոցում: Իրականացնում է նաև պրակտիկ գործունեություն, զբաղվում է հիմնականում ռազմավարական դատավարություններով և այդ իմաստով ունի բազմաթիվ շահած գործեր եվրոպական դատարանում և ՀՀ Սահմանադրական դատարանում:

Skip to content