Հիմնադրումից մինչ 2016 թվականի օգոստոսը Խորհուրդը հրապարակել է 52 կարծիք մամուլի դեմ բերված դատական գործերի վերաբերյալ: Այս ժողովածուն ամփոփում է 2013 թ.-ի օգոստոսից մինչև 2016 թվականի մարտ հրապարակված կարծիքները: Նախորդ կարծիքները հրապարակվել են ժողովածուի I և II հավաքածուներում:
Կարծում ենք՝ ժողովածուն օգտակար նյութ կլինի դատավորների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, փաստաբանների և ոլորտով հետաքրքրվող ու շահագրգիռ այլ խմբերի համար: Ժողովածուն կազմել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: