Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի, բավարարել է բլոգեր Տիգրան Քոչարյանի հայցն ընդդեմ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ):

Տիգրան Քոչարյանը զրպարտության համար թերթից պահանջում էր 2 մլն դրամ, իսկ վիրավորանքի համար՝ 1 մլն: Հիշեցնենք, որ Տիգրան Քոչարյանը դատարան էր դիմել «Չորրոդ ինքնիշխանություն» օրաթերթի «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» վերտառությամբ հրապարակումից հետո: Դատարանը բավարարել է Տիգրան Քոչարյանի զրպարտության հերքման, վիրավորանքի համար` հրապարակային ներողություն խնդրելու պահանջը: Գումարային պահանջը բավարարվել է մասնակի:

Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պարբերականը պարտավոր է Տիգրան Քոչարյանին փոխհատուցել 300 հազար դրամ վիրավորանքի, և 200 հազար դրամ զրպարտության համար: Պարտված կողմը կփոխհատուցի նաև դատական ծախսերը: 

Աղբյուրը՝ EMedia.am

 

Skip to content