Չնայած տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոլորտում առկա խնդիրներին, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության դատական պրակտիկան չէր կարող չունենալ դրական արդյունքներ: Առաջընթացն ակնհայտ է. արդեն կայացել է պաշտոնյային տեղեկություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկելու առաջին վճիռը, Տեղեկատվության ազատության մասին օրենսդրական բարեփոխումների նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: Տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական յուրաքանչյուր գործ ինքնին արդեն ունի հսկայական կրթական նշանակություն: Բացի այդ` դատական գործերը տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն ունեն: