Ապաքրեականացումից ի վեր, որը կատարվեց 2010 թվականի մայիսին, դատարանները ընդունել են մեծ քանակությամբ քաղաքացիական հայցեր հասարակության տարբեր խմբերի՝ սովորական քաղաքացիների, քաղաքական գործիչների, օլիգարխների, հանրային պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, փաստաբանների և նույնիսկ լրագրողների և լրատվամիջոցների կողմից: Սույն թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ 2010 թվականի հունիսից ի վեր նոր իրավակարգավորման շրջանակներում հարուցված 51 դատական գործերից ընթացքի մեջ են մնացել 15-ը, իսկ մնացած 36 գործերով դատական վարույթներն ավարտվել են: Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ վերլուծությունն ամփոփում է վիրավորանքի և զրպարտության հիմքերով գործերի դատական պրակտիկան: 

Skip to content