Ապաքրեականացումից ի վեր, որը կատարվեց 2010 թվականի մայիսին, դատարանները ընդունել են մեծ քանակությամբ քաղաքացիական հայցեր հասարակության տարբեր խմբերի՝ սովորական քաղաքացիների, քաղաքական գործիչների, օլիգարխների, հանրային պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, փաստաբանների և նույնիսկ լրագրողների և լրատվամիջոցների կողմից: Սույն թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ 2010 թվականի հունիսից ի վեր նոր իրավակարգավորման շրջանակներում հարուցված 51 դատական գործերից ընթացքի մեջ են մնացել 15-ը, իսկ մնացած 36 գործերով դատական վարույթներն ավարտվել են: Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ վերլուծությունն ամփոփում է վիրավորանքի և զրպարտության հիմքերով գործերի դատական պրակտիկան:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը Պարույր Հայրիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի ընդդեմ Պարույր Հայրիկյանի` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և գումարը փոխհատուցելու պահանջների մասին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը՝ ըստ Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊԸ-ի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ըստ հայցի` Գևորգ Հայրապետյանի ընդդեմ “Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի” ՓԲ ընկերության` “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորին անվճար հեռուստաժամ տրամադրելու և պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջների մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 վճռի դեմ հայցվորի ներկայացուցիչ` Սեդա Սաֆարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի` Արթուր Խաչատուրի Գրիգորյանի ընդդեմ “Հրապարակ օրաթերթ” ՍՊ ընկերության` 18.000.000 (տասնութ միլիոն) ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 -րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ի, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը Անիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անիկ Դավթյանի ընդդեմ Տիգրան Վիրաբյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, դատական ծախսերի` ներառյալ մատուցված փաստաբանական ծառայությունների վճարի բռնագանձման պահանջների մասին:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ Ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: