Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (վկայական 02Ա 046847)` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի “Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպության ընդդեմ “Զարուհի հրատարակչական տուն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ռուսլան Թաթոյանի` հրապարակային ներողություն խնդրելու, դատարանի վճիռը www.zaruhi.cօm կայքում հրապարակելու և հայցվորին փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի “Իջևանի ՃՇՇ” ՓԲԸ-ի ընդդեմ “Իջևան ստուդիա” ՍՊԸ-ի և Նաիրա Ռաֆիկի Խաչիկյանի` ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի` Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի ընդդեմ “Երկիր” խմբագրություն ՍՊ ընկերության`”Երկիր” խմբագրություն ՍՊ ընկերությանը “Երկիր”օրաթերթում սույն գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, “Երկիր” օրաթերթի 13.01.2011թ. 3/2326 համարի ութերորդ էջում տպագրված “131 դեմք ու դիմակ” խորագրով իրեն վերաբերող հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, “Երկիր” խմբագրություն ՍՊԸ-ից 3.000.000 ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև “Երկիր” խմբագրություն ՍՊԸ-ից 568.000 դրամ որպես կատարված դատական ծախսերի, որից 500.000 դրամ փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
“Իրավունքի գերակայություն” իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից 2012 թվականի ապրիլին իրականացված այս մշտադիտարկումն ընդգրկում է զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ապաքրեականացման պահից` 2010 մայիսից մինչ 2012թ. դեկտեմբեր Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձանցզրպարտության և վիրավորանքի հիմքերով հայցերի հիման վրա հարուցված դատական գործերի և դատական ակտերի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակիրառական պրակտիկայիվերլուծությունը: Նշված ժամանակահատվածից առաջ և հետո կոնկրետ գործերով տեղի ունեցած զարգացումները հետազոտության մեջ արտահայտված չեն:
Չնայած տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոլորտում առկա խնդիրներին, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության դատական պրակտիկան չէր կարող չունենալ դրական արդյունքներ: Առաջընթացն ակնհայտ է. արդեն կայացել է պաշտոնյային տեղեկություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկելու առաջին վճիռը, Տեղեկատվության ազատության մասին օրենսդրական բարեփոխումների նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: Տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական յուրաքանչյուր գործ ինքնին արդեն ունի հսկայական կրթական նշանակություն: Բացի այդ` դատական գործերը տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն ունեն:
Ապաքրեականացումից ի վեր, որը կատարվեց 2010 թվականի մայիսին, դատարանները ընդունել են մեծ քանակությամբ քաղաքացիական հայցեր հասարակության տարբեր խմբերի՝ սովորական քաղաքացիների, քաղաքական գործիչների, օլիգարխների, հանրային պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, փաստաբանների և նույնիսկ լրագրողների և լրատվամիջոցների կողմից: Սույն թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ 2010 թվականի հունիսից ի վեր նոր իրավակարգավորման շրջանակներում հարուցված 51 դատական գործերից ընթացքի մեջ են մնացել 15-ը, իսկ մնացած 36 գործերով դատական վարույթներն ավարտվել են: Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ վերլուծությունն ամփոփում է վիրավորանքի և զրպարտության հիմքերով գործերի դատական պրակտիկան:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի Արման Մինասի Ավետիսյանի ընդդեմ Լևոն Ալբերտի Բարսեղյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ ըստ հայցի Արմեն Ռազմիկի Դարբինյանի ընդդեմ “Քաղաքական հետազոտությունների կենտրոն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ըստ հայցի` “Գլենդել Հիլզ” ՓԲ ընկերության ընդդեմ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: