Ընդունվել է Նախարարների Կոմիտեի կողմից հուլիսի 10, 2003 թվականին նախարարների ներկայացուցիչների 848-րդ նստաշրջանում
Եվրոպական երկրների նախարարների ԶԼՄ-ներին նվիրված 4-րդ գիտաժողովում, որը տեղի ունեցավ 1994թ դեկտեմբերին Պրահայում, հրավիրված նախարարները միահամուռ որոշում կայացրեցին 2-րդ Բանաձևի 3(դ) սկզբունքի վերաբերյալ, ըստ որի լրատվական աղբյուրի գաղտնիությունը պաշտպանելու լրագրողների իրավունքը էական նշանակությունը ունի վերջիններիս կողմից իրենց պարտականությունների կատարման և իսկական ժողովրդավարության կայացման գործում իրենց ներդնումը կատարելու գործում:
Արտիկլ 19 հասարակական կազմակերպությունը մշակել է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ազգային իրավական նորմերի կիրառության ուղղորդող սկզբունքներ, որոնք արտահայտված են Եվրոպական դատարանի վճիռներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարարանական վեհաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ստորև մեջբերված են հատվածներ եվրոպական դատարանի վճիռներից, որոնցում արտահայտված են կազմակերպության համապատասխան սկզբունքները: Մեջբերումները կարող են գործնական նպատակ ունենալ լրագրողների և իրավաբանների համար:
Մամուլի և լրատվական նյութի հատուկ պաշտպանվածության սկզբունքի մասին հստակ պատկերացում են տալիս Եվրոպական դատարանի վճիռները: Այստեղ կատարված մեկնաբանությունները արտահայտում են ոչ թե վերացական և ընդհանուր դրույթներ, այլ գործնական և խիստ որոշակի սկզբունքներ, որոնցից կարող են օգտվել լրագրողները որպես ուղեցույց իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Ռոժե Գարաուդիի գործը վերաբերում է ցեղասպանությունը հերքող անձանց պաշտպանության իրավունքին: Այս դատական ակտին հատուկ անդրադարձել է եվրոպական դատարանի նախկին նախագահը 2004թ. դատական տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ արտասանած իր ճառում: Սույն գործով դիմող անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության ռասայական զրպարտության՝ հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը հերքելու հիմքով:
Սույն հետազոտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` “Դատարան” կամ ԵԴ) կողմից 2005 թվականի մարտի 29-ին Ուկրաինիայի լրատվամիջոցների խումբն ընդդեմ Ուկրաինայի գործով կայացրած վճռի վերլուծությունն է: Գործի փաստերը վերաբերում են լրագրողի կողմից քաղաքական գործիչների զրպարտությանը և վիրավորանքին: Դիմումատուն պնդում է, որ ներպետական դատարանները սխալ վճիռն էին կայացրել` պահանջելով ապացուցել վիճահարույց հայտարարությունների ճշմարտացիությունը: Քանի որ այդ հայտարարություններն իրենցից ներկայացնում էին գնահատող դատողություններ, ապա դրանք ենթակա չեն ապացուցման, որը հիմնավորվում է նաև ԵԴ վճիռներով:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ: Հայաստանի Հանրապետությունը այն ստորագրել է 2001թ. հունվարի 25-ին և վավերացրել է 2002թ. ապրիլի 26-ին: Հայաստանի Հանրապետությունը իր անդամակցության արարողության պահին ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության 1950 թվականի եվրոպական կոնվենցիան, և նրա թիվ 1, 4, 6, 7 արձանագրությունները: Համաձայն սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի Կոնվենցիայով և դրանց կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնել է Մարդու իրավունքների Եվրոական դատարան, որը գործում է մշտական հիմունքով:
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:
1993թ. Հուլիսի 1-ի Հանձնաժողովի քննարկում (42-րդ Նիստ): Հանձնաժողովը տեքստն ընդունել է 1993թ. Հուլիսի 1-ին (42-րդ Նիստ):
Տեքստն ընդունվել է Վեհաժողովի կողմից հունիսի 26, 1998 թվականին (24րդ նիստ):