Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ: Հայաստանի Հանրապետությունը այն ստորագրել է 2001թ. հունվարի 25-ին և վավերացրել է 2002թ. ապրիլի 26-ին: Հայաստանի Հանրապետությունը իր անդամակցության արարողության պահին ստորագրել է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության 1950 թվականի եվրոպական կոնվենցիան, և նրա թիվ 1, 4, 6, 7 արձանագրությունները: Համաձայն սույն Կոնվենցիայի 19-րդ հոդվածի Կոնվենցիայով և դրանց կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնել է Մարդու իրավունքների Եվրոական դատարան, որը գործում է մշտական հիմունքով:
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը: