Կից ներկայացվում է Սառա Ջոզեֆի, Ջենի Շուլցի, Մելիսա Քաստանի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր. Գործեր, նյութեր և մեկնաբանություններ» գիրքը: Այս հրատարակությունում ներկայացվում են ՔՔԻՄԴ-ով որպես մոնիթորինգի իրականացման մարմին հաստատված Մարդու իրավունքների կոմիտեի նախադեպային շտեմարանը և գործերի վերլուծությունը: ՔՔԻՄԴ-ի նյութաիրավական դրույթները, ինչպես նաև գործերի ընդունելիության վերաբերյալ առաջին արձանագրության դրույթները վերլուծվում են առաջին արձանագրության, համապատասխան ընդհանուր մեկնաբանությունների և մասնակից պետությունների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների շրջանակներում ներկայացված անհատական դիմումներով կայացված որոշումների քաղվածքներով:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրն ընդունվել է 1966թ. դեկտեմբերի 16-ին: Հայաստանի Հանրապետությունն այն վավերացրել է 1993թ. հունիսի 23-ին: Դաշնագրի 28-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Մարդու իրավունքների կոմիտե (Կոմիտե): 40-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել Կոմիտեին սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցների և այդ իրավունքների օգտագործման ասպարեզում ձեռք բերած առաջընթացի մասին: