2012 թվականի նոյեմբերի 21-ին ԲՀԿ մամուլի խոսնակ և Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան (դատավոր Ռուբեն Ափինյան) ընդդեմ բլոգեր Էդգար Բարսեղյանի՝ վերջինիս կողմից իր բլոգէջում (www.demotivator.am) նկարում նշված կոլաժը տեղադրելու և հրապարակելու համար: Ազգային ժողովի պատգամավորը դատարանից պահանջում է հայցվորին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի միջոցով պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար և որպես փոխհատուցում բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել 500 հազար դրամ փաստաբանական և 30.000 դրամ դատական ծախսերի դիմաց:

Ըստ Էդգար Բարսեղյանի՝ կոլաժի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ Տ. Ուրիխանյանը հաղթող էր ճանաչվել «Style Screen» մրցանակաբաշխության «Տարվա ոճային քաղաքական գործիչ» անվանակարգում: «Style Screen» մրցանակաբաշխության նպատակն է հանրությանը ներկայացնել իրենց առանձնահատուկ ոճով աչքի ընկնող և ներկա ու ապագա սերունդների համար օրինակ հանդիսացող քաղաքական, մշակութային ոլորտների, ԶԼՄ-ների, շոուբիզնեսի առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին: Բլոգերը գտնում է, որ §լուրջ տղամարդու համար, որի մասնագիտական գործունեությունը կապված չէ իր մարմնական, ֆիզիկական տեսքի հետ (օրինակ՝ մոդելի, դերասանի) ընդհանրապես սազական չէ ի ցույց աշխարհի դնել եփական «նվաճումները» այդ ոլորտում… ՀՀ պատգամավորը փոքր-ինչ այլ զբաղմունք ու հպարտություն պետք է ունենա, քան «կյաժի» ու «ջպի» նկարվելն է» (տե՛ս Է. Բարսեղյանի հարցազրույցը Առավոտ օրաթերթում. http://www.aravot.am/2012/12/26/145023/): Որոշ վերապահումներով կարելի է ասել, որ սա Ազգային ժողովի մեկ այլ (նախկին) պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մասին §ստիլյագ¦ բառի պատմության շարունակությունն է՝ սակայն հնչեցված այլ մեդիամիջավայրում և այլ ոճական ժանրի մեջ: Ասպիսով, կոլաժը բլոգերի բողոքի արտահայտումն է Ազգային ժողովի պատգամավորի գործունեության նկատմամբ, որը որպես երևույթ գտնվում է հանրային դաշտում:

ՏՎԽ

 

 

Skip to content