Այս փաստաթղթում նշված սկզբունքները նպատակ են հետապնդում հավասարակշռություն հաստատել խոսքի իրավունքի և անձի հեղինակության պաշտպանության անհրաժեշտության միջև, որը լայնորեն ճանաչված է մարդու իրավունքների միջազգային իրավական փաստաթղթերում և գրեթե բոլոր երկրների ազգային օրենքներում: Ստորև տրված սկզբունքները կազմվել են միջազգային նորմերի և չափանիշների, ինպես նաև տարբեր երկրներում ձևավորվող դատական պրակտիկայի և օրենսդրության հիման վրա: Սույն փաստաթուղթը ԱՐՏԻԿԼ 19 հասարակական կազմակերպության երկար ուսումնասիրությունների և հետազոտությունների, ինչպես նաև այդ ընթացքում կազմակերպված մի շարք միջազգային սեմինարների և աշխատանքային հանդիպումներ արդյունք է: