Շուշան Դոյդոյանի և Գևորգ Հայրապետյանի համատեղ կազմված վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտերը, որոնք պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես` խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացարձակ չէ եւ կարող է սահմանափակվել մարդու պատվի եւ արժանապատվության պաշտպանության նպատակով: Վիրավորանքի և զրպարտության մեկնաբանման եւ կիրառման վերաբերյալ հսկայական նյութ են պարունակում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք որոշումներ հնարավորություն են տալիս սահմանել կարծիք, դատողություն – փաստ երեւույթների վերաբերելիությունը զրպարտությանը: