Արտիկլ 19 հասարակական կազմակերպությունը մշակել է զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ազգային իրավական նորմերի կիրառության ուղղորդող սկզբունքներ, որոնք արտահայտված են Եվրոպական դատարանի վճիռներում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարարանական վեհաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ստորև մեջբերված են հատվածներ եվրոպական դատարանի վճիռներից, որոնցում արտահայտված են կազմակերպության համապատասխան սկզբունքները: Մեջբերումները կարող են գործնական նպատակ ունենալ լրագրողների և իրավաբանների համար:
Մամուլի և լրատվական նյութի հատուկ պաշտպանվածության սկզբունքի մասին հստակ պատկերացում են տալիս Եվրոպական դատարանի վճիռները: Այստեղ կատարված մեկնաբանությունները արտահայտում են ոչ թե վերացական և ընդհանուր դրույթներ, այլ գործնական և խիստ որոշակի սկզբունքներ, որոնցից կարող են օգտվել լրագրողները որպես ուղեցույց իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Ռոժե Գարաուդիի գործը վերաբերում է ցեղասպանությունը հերքող անձանց պաշտպանության իրավունքին: Այս դատական ակտին հատուկ անդրադարձել է եվրոպական դատարանի նախկին նախագահը 2004թ. դատական տարվա բացման հանդիսավոր արարողության ժամանակ արտասանած իր ճառում: Սույն գործով դիմող անձը ենթարկվել է քրեական պատասխանատվության ռասայական զրպարտության՝ հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը հերքելու հիմքով:
Սույն հետազոտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` “Դատարան” կամ ԵԴ) կողմից 2005 թվականի մարտի 29-ին Ուկրաինիայի լրատվամիջոցների խումբն ընդդեմ Ուկրաինայի գործով կայացրած վճռի վերլուծությունն է: Գործի փաստերը վերաբերում են լրագրողի կողմից քաղաքական գործիչների զրպարտությանը և վիրավորանքին: Դիմումատուն պնդում է, որ ներպետական դատարանները սխալ վճիռն էին կայացրել` պահանջելով ապացուցել վիճահարույց հայտարարությունների ճշմարտացիությունը: Քանի որ այդ հայտարարություններն իրենցից ներկայացնում էին գնահատող դատողություններ, ապա դրանք ենթակա չեն ապացուցման, որը հիմնավորվում է նաև ԵԴ վճիռներով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 72, 2005թ. փետրվար: ՄԻԵԴ կայացրած վճիռը ըստ Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության/ 68416/01/ գործով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի կայացրած վճիռը Ֆոն Հաննովերի կողմից ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բերված թիվ 40660/08 և 60641/08 գանգատների հիման վրա:
Սույն հետազոտությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2001 թվականի փետրվարի 6-ին Տամմերն ընդդեմ Էստոնիայի գործով կայացրած վճռի թարգմանությունն ու վերլոււծությունն է: Գործը փաստերը վերաբերվում են լրագրողի կողմից հանրային նախկին •ործչին զրպարտելուն, որի համար լրագրողը ենթարկվել էր քրեական պատասխանատվության: