Ներպետական իրավունք

Word Icon

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Word Icon

"ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենք

Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

Word Icon

"ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀՀ օրենք

Սույն օրենքը կարգավորում է զանգվածային լրատվության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի ապահովման երաշխիքները, լրագրողի հավատարմագրման, տարածված տեղեկատվության հերքման և պատասխանի իրավունքի իրացման հիմնադրույթներն ու այն հիմքերը, որոնց առկայության դեպքում լրատվական գործունեություն իրականացնողները պատասխանատվության ենթակա չեն:

PDF Icon

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:

PDF Icon

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1469/02/11/

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի Արման Մինասի Ավետիսյանի ընդդեմ Լևոն Ալբերտի Բարսեղյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման և պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:  

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2050/02/12

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ ըստ հայցի Արմեն Ռազմիկի Դարբինյանի  ընդդեմ “Քաղաքական հետազոտությունների կենտրոն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջի մասին: 

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ-1963/02/10

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ըստ հայցի` “Գլենդել Հիլզ” ՓԲ ընկերության ընդդեմ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության` գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: 

PDF Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ 0074/02/12

ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի ընդդեմ “Մեկ Ազգ” կուսակցության` պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին:  

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ-2293/02/10

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի (վկայական 02Ա 046847)` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0642/02/12

  Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի “Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպության ընդդեմ “Զարուհի հրատարակչական տուն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և Ռուսլան Թաթոյանի` հրապարակային ներողություն խնդրելու, դատարանի վճիռը www.zaruhi.cօm կայքում հրապարակելու և հայցվորին փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ:  

Word Icon

քաղաքացիական գործ թիվ ՏԴ1-0177/02/11

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը ըստ հայցի “Իջևանի ՃՇՇ” ՓԲԸ-ի ընդդեմ “Իջևան ստուդիա” ՍՊԸ-ի և Նաիրա Ռաֆիկի Խաչիկյանի` ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Word Icon

Զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիթորինգ

“Իրավունքի գերակայություն” իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից 2012 թվականի ապրիլին իրականացված այս մշտադիտարկումն ընդգրկում է զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ապաքրեականացման պահից` 2010 մայիսից մինչ 2012թ. դեկտեմբեր Հայաստանի ընդհանուր իրավասության դատարաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձանցզրպարտության և վիրավորանքի հիմքերով հայցերի հիման վրա հարուցված դատական գործերի և դատական ակտերի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իրավակիրառական պրակտիկայիվերլուծությունը: Նշված ժամանակահատվածից առաջ և հետո կոնկրետ գործերով տեղի ունեցած զարգացումները հետազոտության մեջ արտահայտված չեն:

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0261/02/11

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի` Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի ընդդեմ “Երկիր” խմբագրություն ՍՊ ընկերության`”Երկիր” խմբագրություն ՍՊ ընկերությանը “Երկիր”օրաթերթում սույն գործով դատարանի վճիռը լրիվ կամ մասնակի հրապարակելուն պարտավորեցնելու, “Երկիր” օրաթերթի 13.01.2011թ. 3/2326 համարի ութերորդ էջում տպագրված “131 դեմք ու դիմակ” խորագրով իրեն վերաբերող հոդվածի վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված պատասխանը հրապարակելուն պարտավորեցնելու, “Երկիր” խմբագրություն ՍՊԸ-ից 3.000.000 ՀՀ դրամ որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման գումարի, ինչպես նաև “Երկիր” խմբագրություն ՍՊԸ-ից 568.000 դրամ որպես կատարված դատական ծախսերի, որից 500.000 դրամ փաստաբանական ծառայության վճարի, 68.000 դրամ որպես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:   

Word Icon

Տեղեկատվություն ստանալու իրավունքի դատական պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանում

  Չնայած տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման ոլորտում առկա խնդիրներին, տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության դատական պրակտիկան չէր կարող չունենալ դրական արդյունքներ: Առաջընթացն ակնհայտ է. արդեն կայացել է պաշտոնյային տեղեկություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկելու առաջին վճիռը, Տեղեկատվության ազատության մասին օրենսդրական բարեփոխումների նախագիծը գտնվում է ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: Տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական յուրաքանչյուր գործ ինքնին արդեն ունի հսկայական կրթական նշանակություն: Բացի այդ` դատական գործերը տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն ունեն: 

Word Icon

Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը լրատվամիջոցների դեմ

Ապաքրեականացումից ի վեր, որը կատարվեց 2010 թվականի մայիսին, դատարանները ընդունել են մեծ քանակությամբ քաղաքացիական հայցեր հասարակության տարբեր խմբերի՝ սովորական քաղաքացիների, քաղաքական գործիչների, օլիգարխների, հանրային պաշտոնյաների, շոու բիզնեսի ներկայացուցիչների, փաստաբանների և նույնիսկ լրագրողների և լրատվամիջոցների կողմից: Սույն թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ՝ 2010 թվականի հունիսից ի վեր նոր իրավակարգավորման շրջանակներում հարուցված 51 դատական գործերից ընթացքի մեջ են մնացել 15-ը, իսկ մնացած 36 գործերով դատական վարույթներն ավարտվել են: Արա Ղազարյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ վերլուծությունն ամփոփում է վիրավորանքի և զրպարտության հիմքերով գործերի դատական պրակտիկան: 

PDF Icon

ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ 997 որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 -րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ի, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:

Word Icon

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0179/02/13 մասին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը Անիկ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անիկ Դավթյանի ընդդեմ Տիգրան Վիրաբյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, դատական ծախսերի` ներառյալ մատուցված փաստաբանական ծառայությունների վճարի բռնագանձման պահանջների մասին:

PDF Icon

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2293/02/10 մասին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ Ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

PDF Icon

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3124/02/11 մասին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը Պարույր Հայրիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեղամ Գալստյանի, Նորիկ Պետրոսյանի ընդդեմ Պարույր Հայրիկյանի` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու և գումարը փոխհատուցելու պահանջների մասին:  

Word Icon

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0749/02/10 մասին

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը՝ ըստ Բորիս Աշրաֆյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վանո Եղիազարյանի ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊԸ-ի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:   

Word Icon

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ըստ ԵԱԴԴ/0003/02/11 վճռի դեմ բողոքի

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը ըստ հայցի` Գևորգ Հայրապետյանի ընդդեմ “Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի” ՓԲ ընկերության` “Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին” եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածի խախտման փաստն արձանագրելու, քաղաքացու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու նպատակով հայցվորին անվճար հեռուստաժամ տրամադրելու և պատճառված բարոյական վնասի հատուցման պահանջների մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2011 թվականի թիվ ԵԱԴԴ/0003/02/11 վճռի դեմ հայցվորի ներկայացուցիչ` Սեդա Սաֆարյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը: 

Word Icon

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2491/02/11

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ըստ հայցի` Արթուր Խաչատուրի Գրիգորյանի ընդդեմ “Հրապարակ օրաթերթ” ՍՊ ընկերության` 18.000.000 (տասնութ միլիոն) ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջի մասին:     

Skip to content